Մոսկվան և Դամասկոսը քննարկում են Սիրիայում ՌԴ-ի ներկայությունը. Զախարովա

Սիրիայի ղեկավարն այսօր Մոսկվա կժամանի։ Նա մտադիր է Պուտինի հետ քննարկել «ռուս-սիրիական կապերի ներկայիս վիճակը և զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվան և Դամասկոսը քննարկում են Սիրիայում Ռուսաստանի ներկայությունը և երկրում ռուսական ռազմական օբյեկտների ֆունկցիոնալությունը, շփումները տեղի են ունենում փակ ռեժիմով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սիրիայի հետ մեր երկկողմ օրակարգը ընդգրկում է ռուս-սիրիական փոխգործակցության լայն շրջանակ։ Քննարկվում է նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեր ռազմական ներկայության թեման, այդ թվում՝ ռուսական ռազմական օբյեկտների ֆունկցիոնալի հնարավոր վերաֆորմատավորման համատեքստում։ Բնականաբար, նման հարցերն ու շփումները տեղի են ունենում փակ ռեժիմով», – ասել է նա։
Զախարովան նշել է, որ պրոֆիլային գերատեսչությունը ՊՆ–ն է, սիրիական կողմի հետ երկխոսությունը, այդ թվում՝ երկու երկրների ռազմական նախարարությունների գծով, շարունակվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի անցումային շրջանի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան այսօր Մոսկվայում կքննարկեն այդ թվում նաև Սիրիայում ռուսական ռազմաբազաների հարցը։