Զինվորականներն իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը. ինչ է կատարվում Մադագասկարում

Նախագահի գործառույթները կկատարի զինվորական կոմիտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի իմպիչմենտից հետո իշխանության են եկել զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ռաձուելինան խորհրդարանը լուծարելու որոշում էր կայացրել իրեն իշխանությունից հեռացնելու քվեարկության ֆոնին: Պատգամավորներն այնուամենայնիվ հավաքվել և քվեարկել էին նրա իմպիչմենտի օգտին։
Անդրի Ռաձուելինա
«Մենք իշխանությունը վերցրել ենք մեր ձեռքը», - ազգային ռադիոյի եթերում հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան:
Ըստ AFP-ի` զինվորականները հայտարարել են, որ մտադիր են բանակի, ժանդարմերիայի և ոստիկանության սպաներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որը կկատարի նախագահի գործառույթները: Միաժամանակ լուծարվելու են բոլոր պետական ինստիտուտները, բացի Ազգային վեհաժողովից (խորհրդարանի ստորին պալատ)։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել` բողոքելով էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման անջատումներից և պահանջելով կառավարության հրաժարականը: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ էր կիրառել։
Մեկ շաբաթ անց Ռաձուելինան հայտարարեց կառավարության լուծարման մասին։ Ցույցի մասնակիցները «Z սերունդ» կազմակերպության անդամների, քաղաքացիական հասարակության և քաղաքային խորհրդականների հետ խորհրդակցություններից հետո հայտարարեցին, որ «Պայքարի համակարգման կոմիտե» է ստեղծվում, որը պետք է համակարգի բողոքի գործողությունների ռազմավարությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ցույցերի ժամանակ մահացել է 22 մարդ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել: Մադագասկարի ԱԳՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։
Ֆրանսիայի խորհրդարանը մերժել է Մակրոնի հրաժարականի առաջարկը