ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Վիետնամի քաղավիացիայի ոլորտի առաջատար «Vietnam Airlines» ավիաընկերությունն իր մշտական հաճախորդներին հատուկ նամակով տեղեկացրել է, որ հաքերային հարձակման է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հաքերային հարձակումն ազդել է նաև անդրազգային ընկերությունների վրա, հաճախորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել։
«Vietnam Airlines»-ը հաճախորդներին խորհուրդ է տվել փոխել «Lotusmiles»–ի օգտահաշիվների և դրանց հետ կապված էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը, զգոն լինել «Vietnam Airlines»-ի անունից ֆիշինգի հնարավոր փորձերի, կասկածելի էլեկտրոնային նամակների կամ հեռախոսազանգերի նկատմամբ, ինչպես նաև խուսափել չստուգված աղբյուրներին տեղեկություններ, մեկանգամյա գաղտնաբառեր կամ օգտահաշվի տվյալներ փոխանցելուց: