Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բելգորոդի մարզի 7 բնակավայրի. մարզպետ

Մարզպետը հայտնել է, որ նախնական տեղեկություններով` տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինացի զինվորականները դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի 4 համայնքների 7 բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինուժը դրոններով հարձակվել է 4 համայնքների վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Վալույկիի շրջանի Բորկի գյուղում անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է էլեկտրահաղորդման գիծը… Լավի գյուղում FPV-դրոնի հարձակման հետևանքով կոտրվել են վարչական շենքի պատուհանները», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ մի դրոն պայթել է Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի գյուղի առանձնատներից մեկի տարածքում, մեկ այլ դրոն Նիկոլսկոյե գյուղում հարվածել է կայանված մեքենային։
Գլադկովը ճշտել է, որ Գրայվորոնի շրջանի Նովոստրոևկա-Պերվայա գյուղում դրոնի հարձակման հետևանքով վնասվել է մեկ առանձնատան տանիք։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։