Թրամփը կարծում է, որ Էրդողանը կարող է օգնել ուկրաինական կարգավորման հարցում

Անկարան բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Էրդողանը կարող է, նրան հարգում է Ռուսաստանը, Ուկրաինայի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց նրան հարգում Է Պուտինը, և նա (Թուրքիայի նախագահը-խմբ.) իմ ընկերն է»,-հայտարարել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի առաջնորդը կարող է օգնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում:
Նշենք, որ Անկարան բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար: