«Թրամփն անհամբեր սպասում է». Թաիլանդն ու Կամբոջան կհաշտվեն ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերություններն ավելի վաղ սրվել էին ցամաքային սահմանի չսահմանագծված հատվածների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Թաիլանդը և Կամբոջան հրադադարի մասին համաձայնագիր կստորագրեն Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Իզվեստիա» թերթը, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ է սպասում Թաիլանդի և Կամբոջայի միջև հրադադարի մասին համաձայնագրի կնքման ականատես լինելու հնարավորությանը։
Հիշեցնենք, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները սրվել են 817 կիլոմետրանոց ցամաքային սահմանի չսահմանագծված հատվածների պատճառով, ինչը 2025 թվականի հուլիսին վերաճել էր հնգօրյա զինված հակամարտության։
ԱՍԵԱՆ-ի առաջնորդների հանդիպումը կկայանա Կուալա Լումպուրում հոկտեմբերի 26-28-ը: