ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հետ կանչել իր լուսանկարը Time ամսագրի շապիկից, որը նվիրված է Գազայի զինադադարին:
Ըստ ԱՄՆ նախագահի, նրա մասին հոդվածը «հարաբերականորեն լավն էր», բայց լուսանկարը «երևի բոլոր ժամանակների ամենավատն էր»:
Թրամփին զայրացրել է Time-ի շապիկին իր լուսանկարը
© Photo
«Time ամսագիրը հարաբերականորեն լավ հոդված է գրել իմ մասին, բայց լուսանկարը երևի բոլոր ժամանակների ամենավատն է։ Մազերս «անհետացել են», իսկ գլխիս վրա լողացող թագի նման մի բան է հայտնվել, բայց շատ փոքր։ Իսկապես տարօրինակ է։ Ես երբեք չեմ սիրել լուսանկարվել տարբեր անկյուններից, բայց սա շատ վատ կադր է, և այն արժանի է հետ կանչվելու: Ի՞նչ են նրանք անում և ինչո՞ւ»,-գրել է ԱՄՆ նախագահը սոցցանցում։
Իսկ ահա բուն հոդվածի բովանդակությունը նրան ուրախացրել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Գազայի հատվածում հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողով էր անցկացրել: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Արդյունքում խաղաղության պայմանագիր է ստորագրվել։