Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը դուրս է գալիս ՔՊ–ից

Մկրտչյանը նշել է, որ այդ մասին որոշումը նա կայացրել է հոկտեմբերի 3–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ մասին նա այսօր գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Նա նշել է, որ այդ մասին որոշումը նա կայացրել է հոկտեմբերի 3–ին։
«Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»,– գրել է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15–ին կալանավոված Ռազմիկ Մկրտչյանի խափանման միջոցը ։ օգոստոսի 7–ին փոխվել էր` կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։
Մկրտչյանը ձերբակալվել է թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Հունիսի 10-ին նա հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին։
Ռազմիկ Մկրտչյանը վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին՝ 26 տարեկանում։