Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատանդների աճյունների վերադարձը կարող է երկար տևել. ԿԽՄԿ

ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ հակամարտության որոշ զոհերի աճյունները կարող են երբեք չգտնվել՝ «հաշվի առնելով այլ պատերազմների փորձը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատանդների և բանտարկյալների աճյունների վերադարձը կարող է երկար ձգվել։ Այս մասին հայտարարել է Ժնևում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Քարդոնը։
Իսրայելի իշխանություններն արգելել են հրապարակավ նշել պատանդների վերադարձը. ԶԼՄ
Կողմերը, նրա խոսքով, ԿԽՄԿ-ին տեղեկացրել են, որ աճյունների հանձնումը պետք է սկսվի այսօր՝ դա անվանելով «ամենանուրբ գործողությունը», որը կազմակերպությունը պետք է իրականացնի:
«Այս պահին մենք հստակ ցուցիչներ ունենք, որ դա ավելի շատ ժամանակ կպահանջի, այդ թվում՝ Գազայում աճյունների որոնման հետ կապված դժվարությունների պատճառով։ Խոսքը ոչ միայն պատանդների, այլ նաև ուրիշների մասին է, որոնք կարող են փլատակների տակ լինել՝ հաշվի առնելով վերջին օրերի ռազմական գործողությունների ինտենսիվությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ դա «է՛լ ավելի մեծ մարտահրավեր է», քան կենդանի պատանդների վերադարձը։
Քարդոնը չի բացառել, որ հակամարտության որոշ զոհերի աճյունները կարող են երբեք չգտնվել՝ «հաշվի առնելով այլ պատերազմների փորձը», երբ իշխանությունները, որպես կանոն, անտեսում են այդ հարցը:
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է Գազայում հրադադարը խախտելու մեջ. շարժման ներկայացուցիչ
Հոկտեմբերի 13–ին ԿԽՄԿ-ն հայտնել էր, որ նպաստել է 20 պատանդների և 1809 բանտարկյալների վերադարձին, ինչպես նաև կարողացել է չորս պատանդների աճյունները փոխանցել Իսրայելի իշխանություններին: