Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը գիշերը 40 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ շրջաններում և Սև ծովում. ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ 6 մարզերի և Սև ծովի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է ուկրաինական 40 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվումէ, որ դրանցից 17-ը խոցվել են Բելգորոդի մարզի վրա, 12-ը՝ Վորոնեժի, 3-ական սարք ոչնչացվել Է Նիժնի Նովգորոդի մարզի և Սև ծովի ջրային տարածքի վրա: 2-ական ԱԹՍ չեզոքացվել է Տամբովի մարզի և Ղրիմի վրա, մեկ ԱԹՍ ոչնչացվել է Կուրսկի շրջանի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։