Բաքվի դատարանը տնային կալանք է սահմանել Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի նկատմամբ

Մեհդիևը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան երկու տասնամյակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանը տնային կալանք է սահմանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Մեհդիևն այդ պաշտոնը զբաղեցրել է 24 տարի և պատվավոր կերպով ազատվել է Իլհամ Ալիևի կողմից 2019 թվականին։
Նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով` «​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների», «պետական ​​դավաճանության» և «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման» համար։