Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 3 սմ-ով

Արփա–Սևան ջրատարով 6 օրում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.277 մլն.մ³։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 6–12–ն ընկած ժամանակահատվածում իջել է 3 սմ-ով` կազմելով 1900.37 մ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը։
ՊՈԱԿ–ից նշում են, որ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից այս ցուցանիշը ցածր է 12 սմ–ով, իսկ 2025 թ. հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։
«Արփա-Սևան ջրատարով 2025 թ. հոկտեմբերի 6–12–ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.277 մլն.մ³, իսկ 2025 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 12–ը ներառյալ՝ 106.427 մլն.մ³»,– ասված է հաղորդագրության մեջ:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ–ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հոկտեմբերի 6–12–ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6–ից հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ 180.965 մլն.մ³: