ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստաննու Իրանը արբանյակային չափումներ են իրականացնում Ռեշտ-Աստարա երկաթուղու համար՝ շարունակելով 2023 թվականի համաձայնագրի իրագործումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նախագծին զարկտրվեց մայիսին, և ներկայում կատարվում են տեղանքի տեղազննման, հենակետային գեոդեզիական ցանցի ստեղծման աշխատանքները:
«Կատարվում են բարձր ճշգրտության արբանյակային չափումներ, հարթաչափական աշխատանքներ։ Իրականացվում է արդյունքների մշակում ևհաշվետվության պատրաստում՝ որպես հետագա աշխատանքների կատարման հիմք»,-հայտարարել է Օվերչուկը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպմանը։
Սեպտեմբերի սկզբինՌԴ տրանսպորտի նախարար ԱնդրեյՆիկիտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աշխատանքները «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) արևմտյան երթուղու՝ Ռեշտ - Աստարա երկաթուղու վերջին հատվածի կառուցման նախագծի շուրջ. իրանական կողմը հաստատել է իր շահագրգռվածությունը դրանում: Նախարարը հնարավոր էր համարել, որ տեղամասի շինարարության ակտիվ փուլը կարող է մեկնարկել մինչև ընթացիկ տարվա վերջ։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ նախագծի երեք առանցքային կետերով՝ հողի հետգնմամբ, Իրանի կողմից նախագիծը հարկերից և սոցիալական վճարներից ազատելու մասին օրենքի ընդունմամբ, ինչպես նաև միջբանկային թեմայի հետ կապված հարցով զբաղվում է իրանական կողմը:
«Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ն Սանկտ Պետերբուրգիցմինչև հնդկական Մումբայ նավահանգիստ մուլտիմոդալերթուղի է և ունի 7,2 հազար կիլոմետր երկարություն: Գոյություն ունեն ՄՏՄ-ի երեք երթուղիներ՝ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), ինչպես նաև Արևմտյան և Արևելյան (ցամաքային):
Ռուսաստանն ու Իրանը2023 թվականի մայիսին փաստաթղթեր են ստորագրել Իրանի միջանցքի արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի ավարտի մասին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 մլրդ եվրո, որից 1,3 մլրդ եվրոն ՌԴ-ի տրամադրած վարկն է, մնացածը՝ իրանական կողմի միջոցները: