ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի իշխանություններն արգելել են ՀԱՄԱՍ-ից ազատված պատանդների ընտանիքներին հրապարակավ տոնել հարազատների վերադարձը:
«Իսրայելի իշխանությունները գերիների ընտանիքներին արգելել են հրապարակային տոնակատարություններ կազմակերպել իրենց մտերիմների ազատ արձակման կապակցությամբ, իսկ նրանցից ոմանց արգելել են շփվել ԶԼՄ-ների հետ»,- գրում է «The Guardian»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի շրջանակում ԿԽՄԿ-ին է փոխանցել առաջին 7 պատանդներին: