ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Հաղորդագրության կից տեսանյութ է հրապարակվել։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
2024 թվականի դեկտեմբերին Պապիկյանը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության առաջնահերթություններ է համարել ռազմական կրթությունը, մարտական պատրաստությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության շրջանակներում վարժանքները, պրոֆեսիոնալ սերժանտների եւ հրահանգիչների հմտությունների զարգացումը, Հայաստանի զինված ուժերի ուսումնավարժական ներուժի ստեղծումը: