ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսնական զույգի դիեր՝ բռնի մահվան հետքերով, հայտնում է Armlur.am-ը.
Ըստ նախնական տեղեկությունների՝ առավոտյան ամուսինները վիճաբանել են հարևանի հետ, որից հետո նրանց մահացած են գտել: Թե ինչն է դարձել վեճի պատճառ, չի հստակեցվում։
Մահացած Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինների վրա հայտնաբերվել են հրազենային և եղանի հարվածի հետքեր: Այս պահին իրավապահները փնտրում են ենթադրյալ հանցագործին։
Գյուղի բնակիչների խոսքով՝ սպանվածները հարգված ու խելոք ամուսիններ էին։