Եվրոպայում ամենաշատը հեռախոսով խոսում են Թուրքիայում

Թուրքիայի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում աշխատում է 405 օպերատոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում բջջային խոսակցությունների միջին տևողությամբ, որը կազմել է ամսական 493 րոպե: Այս մասին հայտնել է Dünya թերթը՝ վկայակոչելով տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին:
Նախարարի խոսքով՝ Թուրքիայի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում աշխատում է 405 օպերատոր, որոնց տրված է ընդհանուր առմամբ 751 թույլտվություն:
«Տարվա երկրորդ եռամսյակում կատարվել է 81,8 միլիարդ րոպե բջջային խոսակցություն։ Դա հաստատում է, որ Թուրքիան Եվրոպայում առաջատարն է բջջային խոսակցությունների քանակով՝ ամսական 493 րոպե օգտագործման միջին տևողությամբ», - ըստ պարբերականի՝ ասել է Ուրալօղլուն։
2025 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Թուրքիայում կա լայնաշերտ ինտերնետի 20,7 միլիոն ֆիքսված և 76,6 միլիոն բջջային բաժանորդ։