ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. 2 օր կորած համարվող 12-ամյա Մաքս Մելքոնյանըերեկ հայտնաբերվել է Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների կողմից, հայտնում են ՆԳՆ-ից։
Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ երեկ ժամը 18:00-ին ՀՀ ՆԳՆ Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և չի վերադարձել, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն կինը չի ունեցել։
«Մի քանի ժամ ոստիկանության Շենգավիթի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզել են՝ որտեղ է գտնվում երեխան։ Համայնքային ոստիկանները ժամանում են նշված վայր, որտեղից էլ տղային տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին»։
Երեխան ոստիկաններին հայտնել էր, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժին: