ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը երկու անգամ հարվածել է Դոնեցկի Վորոշիլովյան շրջանի երկաթյա ֆիգուրների այգուն։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
50 րոպեի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի դրոնները մի քանի անգամ հարվածել են Դոնեցկի կենտրոնին։
Ուկրաինայի ԶՈւ–ի կրակի տակ է հայտնվել քաղաքի Վորոշիլովյան շրջանի երկաթյա ֆիգուրների պուրակը։
Հնարավոր տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։