ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական դրոնը Դոնեցկի Գորլովկայում հարվածել է ավտոբուսին. ծանր վիրավորվել է տեղի հիվանդանոցի վիրաբույժը, նրա ձեռքը և ոտքը անդամահատել են: Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Ուկրաինացի ահաբեկիչները դրոնով հարվածել են «Կոմսոմոլեց» բնակելի զանգվածում (Նիկիտովսկի շրջան) թիվ 2 երթուղու ավտոբուսին։ Ծանրագույն վնասվածք է ստացել երկրորդ հիվանդանոցի վիրաբույժը։ Ձեռքի և ոտքի տրավմատիկ անդամահատում»,-գրել է Պրիխոդկոն Telegram-ի իր ալիքում։
Քաղաքապետը հավելել է, որ բժիշկը տասը տարի աշխատել է իր մասնագիտությամբ ՝ չհեռանալով վիրահատական սեղանից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։