ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ՀՕՊ համակարգերը այս գիշեր Ռուսաստանի երկնքում 42 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 07:00-ն մարտական պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 42 ուկրաինական ինքնաթիռատիպ ԱԹՍ, որից 19–ը` Վոլգոգրադի, 15–ը` Ռոստովի, 3–ը` Ուլյանովսկի, 1–ը` Սարատովի մարզում։ Եվս երկուական ԱԹՍ էլ խոցվել է Վորոնեժի մարզում և Բաշկորտոստանի Հանրապետությունում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։