ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Դոնեցկում երկաթյա ֆիգուրների զբոսայգու վրա ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել են վարչական շենքը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի աշխատակիցը։
«Գնդակոծության վայրի զննության ընթացքում պարզվել է, որ վնասվել են վարչական շենքերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները», - ասել է նա։
Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը հարձակման ժամանակ օգտագործել են ինքնաթիռային տիպի ԱԹՍ։
«Գնդակոծության է ենթարկվել խաղաղ թաղամասը, որտեղ չկա սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Ենթադրվում է, որ օգտագործվել են ինքնաթիռային տիպի հարվածային ԱԹՍ-ներ, ինչի մասին վկայում են տեղում հայտնաբերված բեկորները, որոնք առգրավվելու են և ուղարկվելու փորձաքննության՝ կոնկրետ տեսակը ճշտելու համար», - նշել է ՌԴ ՔԿ աշխատակիցը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։