Վլադիմիր Պուտինը Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

Ռուսաստանի նախագահը գնահատել է լեգենդար մարզչի մատուցած ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լեգենդար «Արարատի» նախկին մարզիչը, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին Ռուսաստանի աշխատանքի հերոսի կոչում է շնորհել։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի կայքում։
Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է պետության մատուցած ծառայությունների և ֆուտբոլի զարգացման ու հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Վլադիմիր Պուտինի հրամանագիրը
Նիկիտա Սիմոնյանը ՌՀՄ-ի կողմից մրցանակ է ստացել «Ազգի հպարտություն» անվանակարգում
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Նա «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (160 գոլ): «Սպարտակի» կազմում հանդես է եկել " 1949-1959 թվականներին ։ Բացի այդ, Սիմոնյանը թիմի գլխավոր մարզիչ է աշխատել 1960-1965 և 1967-1972 թվականներին: 1956 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ Երևանի «Արարատը» նրա գլխավորությամբ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։
Ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը ներառվել է ուկրաինական սև ցուցակում