ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հրագանգել է Նուբարաշենի աղբավայրի մոտ ուղեփակոց տեղադրել, որպեսզի իմանան, թե ինչ մեքենաներ են մտնում այնտեղ։ Նա այդ մասին հայտարարել է աղբավայրի տարածք կատարած այցի ժամանակ։ Տեսագրությունը հրապարակել է shamshyan.com–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը։
Քաղաքապատը հրահանգել է նաև, որ աղբավայրի պահակներին միանան Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները։
«4 հոգի իրենք են, հասարակական կարգից ևս 6 հոգի կգա, շլագբաում կդրվի, հստակ ավտոյի համարով ու անունով կիմանանք` ով ա մտնում, ով ա դուրս գալիս»,– ասել է Ավինյանը։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է։