Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ զինուժը Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը սպասարկող էներգետիկ օբյեկտներ է խոցել

Նախանշված բոլոր թիրախները խոցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ զինուժը, ի պատասխան Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների վրա Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների, զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Ի պատասխան այսօր գիշեր Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների՝ Ռուսաստանի Դաշնության զինուժը վերգետնյա և օդային բազավորման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքերով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային աերոբալիստիկ հրթիռներով, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում էին Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Նախանշված բոլոր թիրախները խոցված են», - ասվում է ռազմական գերատեսչության ամփոփագրում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։