Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հիմնական օջախը մարվել է. Երևանի քաղաքապետարան

Դեռ ծխացող հատվածներ կան, աշխատանքներն ակտիվ ընթանում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի հիմնական օջախը մարվել է, մի փոքր հատված է մնացել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
«Կեսգիշերից աշխատում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ջրցանները, բեռնատարներով հող է տեղափոխվել, որ ծածկեն տարածքը։ Առաջին պահից նաև փրկարար ծառայությունն է միացել։ Դեռ ծխացող հատվածներ կան, աշխատանքներն ակտիվ ընթանում են»,– հայտնեցին քաղաքապետարանից։
Հիշեցնենք` Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել գիշերը։ Հիմա էլ Երևանի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծխի մեծ ամպը, որը քամին տարածում է հարակից վարչական շրջանների վրա։