Գարիկ Կարապետյանը դարձավ աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում 0 ստացավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը գրավեց 4-րդ տեղը։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Պոկում վարժությունում նա բարձրացրեց 187 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է:
Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Նա չբարձրացրեց 185 կգ ու 187 կգ, ապա չմասնակցեց հրում վարժությանը: