«Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից

Նուբարաշեն աղբավայրում այս տարի 3 խոշոր հրդեհ է բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Նա տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2024 թվականի փետրվարին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերն աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել, Երևանի տարբեր հատվածներից երևում է այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։
Քաղաքապետ Տիգրան այսօր հայտարարեց, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը պատահական չէր` դիտավորություն էր։
Հիշեցնենք, որ սա Նուբարաշենի աղբավայրում 3–րդ խոշոր հրդեհ էր։ Վերջինը բռնկվել էր օգոստոսին։