«Երեխաների համար դա հիվանդություն է». Մխիթարյանը՝ հանդերձարանում նյարդայնանալու մասին

Հենրիխ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտել է 2022 թվականի սկզբին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուր չի գալիս թիմակիցների՝ բջջային հեռախոսներով տարվելը: Այս մասին նա ասել է իտալական հեղինակավոր Gazzetta.it պարբերականին տված հարցազրույցում։
«Գիշերային երկնքին նայելիս շատ աստղեր կարող ես տեսնել։ Բայց եթե կենտրոնանաս միայն մեկի վրա, մյուսներին չես տեսնի։ Նույնը՝ հեռախոսի դեպքում: Եթե միայն դրան նայես՝ չես տեսնի, թե ինչ է կատարվում շուրջը: Ահա թե ինչու ես չեմ սիրում, երբ այն այդքան հաճախ օգտագործում են հանդերձարանում կամ մարզասրահում: Դա ազդում է նաև խաղի վրա.խաղադաշտում դու նայում ես միայն ոտքերիդ տակ և տեսնում ես միայն գնդակը՝ չնկատելով զուգընկերներին։ Շատ երեխաների համար հեռախոսը հիվանդություն է», - ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին:
Հայաստանի հավաքականի նախկին ավագն ընդգծել է, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա: