ԱՊՀ երկրների ղեկավարները հաստատել են «ԱՊՀ+» ձևաչափը, ՇՀԿ–ն դիտորդի կարգավիճակ է ստացել

Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվել է ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով գագաթաժողովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ղեկավարները «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման մասին որոշում են ընդունել: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթեր։.. 13. Որոշում «Անկախ Պետությունների Համագործակցություն+» ձևաչափի ստեղծման մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ղեկավարներին հորդորել է միմյանց մեջ տեսնել գործընկերների
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն օգտակար է համարել «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման գաղափարը:
«Գաղափարն ինքնին շատ օգտակար է։ Կախված նրանից, թե ինչ օրակարգ է քննարկվելու այս կամ այն նիստում, կարելի է ակնկալել այս կամ այն պետության մասնակցությունը», - ասել է Ուշակովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում որոշվել է նաև ԱՊՀ-ին կից դիտորդի կարգավիճակ տրամադրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը:
Նշենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով գագաթաժողովն անցկացվել է Տաջիկստանի մայրաքաղաքում` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ:
ԵԱՏՄ դռները միշտ բաց են, անդամակցությունը ձեռնտու է և օգտակար. Պուտին