Ոսկու արժեքը նվազում է աշխարհաքաղաքական նորությունների ֆոնին

Վերջին օրերին ոսկու գինը սրընթաց բարձրանում էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման ֆոնին այսօր առավոտյան սկսել է նվազել նաև ոսկու բորսայական գինը։
Մոսկվայի ժամանակով 9.26-ի դրությամբ Նյու Յորքի «Comex» բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 17.15 դոլարով կամ 0.42 %-ով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչև 4 053.35 դոլարի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածի կարգավորման ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ: Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն իր զորքը հետ կտանի մինչև անկլավի ներսում համաձայնեցված գիծը՝ միևնույն ժամանակ իսրայելական բանտերից ազատ արձակելով հարյուրավոր պաղեստինցիների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածներին: