ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կռված և Հայաստանում ձերբակալված Գեորգի Կինոիանին ազատ է արձակվել:
Ռուսաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարված տղամարդուն ազատ արձակելու մասին հաղորդում է արևմտամետ «Հելսկինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն:
Sputnik Արմենիան փորձեց այս թեմայով մեկնաբանություն ստանալ գերատեսչություններից։ ՆԳՆ-ում հորդորեցին դիմել գլխավոր դատախազություն, այնտեղից ուղղորդեցին արդարադատության նախարարություն։ Գերատեսչության հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 8-ին վրացական լրատվամիջոցները հայտնել էինք, որ Վրաստանի քաղաքացի Գեորգի Կինոիանին ձերբակալվել է Հայաստանում Գոգավան-Գուգութի անցակետում։