ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) ներկայացրել է ՌԴ պաշտպանության նախարարության լաբորատորիայի կողմից արձանագրված` քիմիական զենքի կիրառման ապացույցների նոր մասը։ Այս մասին հայտնել է ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Տարաբրինը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր հակառակորդները․․․ աչք են փակում Ուկրաինայի զինված ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման վրա, չեն նկատում, որ Ուկրաինայում թունավոր քիմիական նյութերի և մարտական թունավորող նյութերի արտադրության լաբորատորիաների մի ամբողջ ցանց է տեղակայված։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հավաստագրված լաբորատորիայի կողմից արձանագրված և ՔԶԱԿ-ի բարձր չափանիշներին համապատասխան վերլուծված վկայությունների նոր խմբաքանակը մենք ներկայացրել ենք Գործխորհրդի ընթացիկ նստաշրջանի նախօրեին»,-Հաագայում ՔԶԱԿ-ի Գործադիր խորհրդի 110-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Տարաբրինը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը կազմակերպությանը տեղեկացրել է, մասնավորապես, «2025 թվականի մայիսին Իլյինկա բնակավայրում (Ռուսաստանի Դաշնության Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն) թունավոր քիմիկատների խառնուրդով (քլորացետոֆենոնի լուծույթ քլորպիկրինում) լցված փորձանոթներով ինքնաշեն պայթուցիկ սարքերի հավաքածուների հայտնաբերման մասին։