Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի զինված ուժերի պահեստ է ոչնչացրել Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ

Պահեստին հասցված ուղիղ հարվածից հետո տեղի է ունեցել պահեստավորված զինամթերքի պայթյուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ «Հարավ» զորախմբավորման 6-րդ մոտոհրաձգային դիվիզիայի FPV-դրոնների հաշվարկները վերգետնյա ռոբոտատեխնիկական համալիր և ուկրաինական ուժերի զինամթերքի պահեստ են ոչնչացրել Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մարտական առաջադրանքների կատարման ընթացքում FPV-դրոնների օպերատորների կողմից խոցվել է հակառակորդի վերգետնյա ռոբոտատեխնիկական համալիրը։ Դրոնի ճշգրիտ հարվածով նաև Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի պահեստ է ոչնչացվել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ պահեստին հասցված ուղիղ հարվածից հետո տեղի է ունեցել պահեստավորված զինամթերքի պայթյուն:
«Հյուսիս» զորախմբավորման հարվածային FPV դրոնների հաշվարկներն էլ մարտական տեխնիկա և զինամթերքի պահեստ են ոչնչացրել Սումիի մարզում: Թիրախները հայտնաբերվել են Ուկրաինայի զինված ուժերի կենտրոնացման շրջաններում իրականացված հետախուզության ընթացքում՝ խմբավորման հետախուզական անօդաչուների օգնությամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։