ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են շփումները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք շարունակում ենք և կշարունակենք շփումները ամերիկացի գործընկերների հետ»,-ասել է Ուշակովը լրագրողներին:
Ալյասկայում ձեռք բերված պայմանավորվածությունները դուր չեն գալիս եվրոպացիներին և Կիևին, որոնք շահագրգռված չեն խաղաղության հասնելու հարցում։
Հիշեցնենք` Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները օգոստոսի 15-ին հանդիպեցին Ալյասկայում և քննարկեցին ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Երկու առաջնորդներն էլ դրական որակեցին բանակցությունները։