ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական կարգավորման շուրջ երկխոսության գործընթացում այժմ լուրջ դադար է նկատվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ակնհայտորեն ոգևորված եվրոպացիներից՝ հիմա բոլորովին չեն ձգտում դեպի ինչ-որ խաղաղության գործընթացի։ Նրանց թվում է, թե ռազմաճակատում ինչ-որ բան կփոխվի, իրենք դրական դինամիկա կունենան։ Իրադրությունը հակառակի մասին է վկայում», - ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ փաստաթղթերի նախագծի և աշխատանքային խմբերի վերաբերյալ Կիևից առարկայական պատասխան չի եղել, և տեղաշարժ չկա:
Կրեմլի ներկայացուցիչը նաև ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպում օրակարգում չկա:
Հիշեցնենք` ռուսական և ուկրաինական պատվիրակությունների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 23-ին Ստամբուլում։
Մոսկվան և Կիևը ստամբուլյան բանակցությունների ընթացքում պայմանավորվել են փոխգործակցել հումանիտար հարցերի շուրջ։ Դրանց արդյունքում կողմերը գերիների և վիրավորների մի քանի փոխանակում են իրականացրել։ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել նաև զոհված զինծառայողների հազարավոր մարմիններ։