ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Կոլյա Միքաելյանն ազատվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշումն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի ցանկում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միքաելյանին կփոխարինի Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը` ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին։
Հիշեցնենք` Կոլյա Միքաելյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի դեկտեմբերին։ ՀՀ կառավարության նախորդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա վստահեցրել էր, որ պաշտոնից ազատվելու մասին sms չի ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Միքաելյանը հայտարարել էր, որ ինքն ամեն ինչի պատրաստ է, այդ թվում` կարող է նաև պաշտոնից հեշտությամբ հրաժարվել։