Բելգիայում կանխվել է ԱԹՍ-ով ահաբեկչությունը վարչապետի դեմ. ԱԳՆ ղեկավար

Ավելի վաղ Belga գործակալությունը, հղում անելով դատախազությանը, հայտնել էր Անտվերպենում երեք տղամարդու ձերբակալության մասին՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն հաստատել է, որ երկրում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ահաբեկչական դավադրություն է կանխվել, որի թիրախը եղել է վարչապետ Բարթ դը Վեվերը: Այս մասին նա հայտնել է X սոցցանցում։
«Վարչապետ Բարթ դը Վեվերի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին լուրը խորապես ցնցող է։ Ես լիակատար աջակցություն եմ հայտնում վարչապետին, նրա տիկնոջը և ընտանիքին, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում անվտանգության և արդարադատության ծառայություններին, որոնց օպերատիվ գործողությունները թույլ տվեցին կանխել ողբերգությունը»,-գրել է Պրևոն։
Ավելի վաղ Belga գործակալությունը, հղում անելով դատախազությանը, հայտնել էր դրոնների կիրառմամբ բելգիացի քաղաքական գործիչների դեմ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Անտվերպենում երեք տղամարդ է ձերբակալվել:
«Չերկիզոնի տիրոջ» նախկին թիկնապահ Իսմայիլովը դատապարտվել է 14,5 տարվա ազատազրկման