Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել ՌԴ Բելգորոդի մարզի Պրիստան ավանին. զոհեր կան

Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Շեբեկինոյի շրջանի Մասլովա Պրիստան ավանին, նախնական տվյալներով՝ 3 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքները
«Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, 1 վիրավոր։ Սոցիալական նշանակության օբյեկտի շենք է մասամբ քանդվել։ Հնարավոր է` փլատակներում էլ մարդիկ լինեն։ Տեղում արդեն աշխատում են ԱԻՆ աշխատակիցները, ինքնապաշտպանության մարտիկները», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը նշել է, որ մեկնել է դեպքի վայր, որտեղից օպերատիվ կտեղեկացնի իրավիճակի մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։