ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինացի զինյալները դրոններով հարձակվել են Բելգորոդի մարզի հինգ մունիցիպալիտետների 12 բնակավայրերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի Զինված ուժերը հերթական հարվածներն են հասցրել մեր մարզի տարածքին։ Նախնական տվյալներով ՝ տուժածներ չկան։ Շեբեկինո քաղաքում դրոնը պայթել է կազմակերպության տարածքում, Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղում FPV-դրոնով հարձակվել են բեռնատար մեքենայի վրա․․․ Մուրոմ գյուղում անօդաչու թռչող սարքի պայթեցումից այրվել է առանձնատան մեկ սենյակը: Վնասվել են նաև տանիքն ու ապակեպատումը։ Սուրկովո գյուղում FPV-դրոնի հարվածի հետևանքով կոտրվել է մասնավոր տան տանիքը»,-հայտնել է Գլադկովը Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվումէ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։