ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական զորքն առաջ է շարժվել Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանով։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը:
«Արևելք» խմբավորման ստորաբաժանումները գրավել են Զապորոժիեի մարզի Նովոգրիգորովկա բնակավայրը։
Այն գտնվում է Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին՝ Կալինովսկից մի փոքր հարավ, որը վերահսկողության տակ վերցնելու մասին ՊՆ-ն հայտնել էր երկու շաբաթ առաջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։