Իտալիան ձմեռային օլիմպիադայի ժամանակ համընդհանուր հրադադարի առաջարկ կանի

XXV ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի հյուսիս-արևելքում 2026 թվականի փետրվարին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Իտալիան ՄԱԿ-ին կներկայացնի 2026 թվականին Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ օլիմպիական հրադադար հայտարարելու առաջարկը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
ՄՕԿ-ը Ադելիա Պետրոսյանին և Պյոտր Գումեննիկին թույլ կտա մասնակցել օլիմպիադային. Սիխարուլիձե
«Հռոմը և Իտալիան միշտ հանդես են գալիս խաղաղության, զարգացման և աճի օգտին։ Միլանի և Կորտինայի օլիմպիական խաղերի լույսի ներքո ՄԱԿ-ին կներկայացնենք բոլոր թատերաբեմերում, այդ թվում` Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների օլիմպիական հրադադարի մասին առաջարկ», - նրա խոսքը մեջբերում է ANSA գործակալությունը։
XXV ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի հյուսիս-արևելքում 2026 թվականի փետրվարին: