ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար: Այս մասին հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Որոշումը կայացվել է այսօր` հանձնաժողովի նիստում։
Ընկերությանը պարտավոր է որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում' ՀՀ վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը։ Որոշումը սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա Է հարկադիր կատարման: