ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները երեք ժամվա ընթացքում 8 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի, Բելգորոդի և Կուրսկի մարզերում։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 8–ին` ժամը 14: 00–ից 17: 00–ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 5-ը` Բրյանսկի մարզի, 2-ը՝ Բելգորոդի մարզի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։