ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը այսօր 6-րդ անգամ չի կարողացել հաստատել դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրինագիծը, ինչը փաստացի նշանակում է «շաթդաունի» շարունակում: Այս մասին են վկայում քվեարկության արդյունքները, որը հեռարձակել է C-Span հեռուստաալիքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արդյունքների համաձայն՝ հանրապետականների առաջարկած օրինագծին կողմ է արտահայտվել 54, դեմ՝ 45 կոնգրեսական:
Նմանատիպ նախագծերի շուրջ համաձայնության գալու օրենսդիրների նախորդ փորձերը՝ ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների կողմից, նույնպես դրական արդյունքների չեն հանգեցրել:
Ավելի վաղ Սենատը մերժել էր դեմոկրատների նույնատիպ օրինագիծը։ Այսպիսով, ԱՄՆ կառավարության «շաթդաունի» ավարտի հեռանկարները ներկայումս անորոշ են մնում: