ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր աթոռում ընդունել է Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հանդիպմանը քննարկվել են հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ եկեղեցին շարունակելու է սոցիալական աջակցության ծրագրերը։
Զրուցակիցները կարևորել են միջազգային հարթակներում համատեղ հետևողական քայլերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության համար։