Ոսկու բորսայական գինը նոր ռեկորդ է սահմանել

2025 թվականի սկզբից թանկարժեք մետաղի մեկ ունցիայի գինն աճել է գրեթե 50 տոկոսով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ոսկու բորսայական գինը այսօր առավոտյան չափավոր աճում է՝ ավելի վաղ սակարկությունների ընթացքում հասնելով նոր ռեկորդային արժեքի ՝ տրոյական ունցիայի դիմաց 4000 դոլարից բարձր, հետևում է սակարկությունների տվյալներից:
Վերջին օրերին աճն արագացել է «շաթդաունի» ֆոնին (Կոնգրեսը չի համաձայնեցրել նոր ֆինանսական տարվա բյուջեն)։ Անցյալ շաբաթ ռեկորդը թարմացվելէերեք օր անընդմեջ, իսկ հոկտեմբերի 6-ին գինը մոտեցել է ունցիայի դիմաց 4 հազար դոլարին։
Երևանի ժամանակով ժամը 8.27-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 19.75 դոլարով նախորդ փակման համեմատ կամ 0.5 տոկոսով՝ մինչև 3 996.5 դոլար տրոյական ունցիայի դիմաց:
Ավելի վաղ սակարկությունների ընթացքում արժեքը հասել էր տրոյական ունցիայի դիմաց 4 000,05 դոլարի, ինչը նոր պատմական ռեկորդ էր:
2025 թվականի սկզբից թանկարժեք մետաղի մեկ ունցիայի գինն աճել է գրեթե 50 տոկոսով, գրում Է Bloomberg-ը։ Այսպես, հունվարի 1-ին այն կազմել է 2,623 հազար դոլար։ Գործակալության վերլուծաբանների կարծիքով՝ ոսկու արժեքնաճումէ «նախագահ Դոնալդ Թրամփի առաջացրած տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշության լուրջ աճի ֆոնին»:
Bloomberg-ը նաև նշում է, որ Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարության փոփոխությունները նույնպես բարձրացնում են ոսկու արժեքը: Ֆրանսիայում Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, իսկ Ճապոնիայում Սիգերու Իսիբան հայտարարել է իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: