Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Բելգորոդի մարզի 12 բնակավայրի

Մարզպետի խոսքով՝ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մի տղամարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինան դրոններով հարձակվել է Բելգորոդի մարզի 12 բնակավայրերի վրա, տուժել է Գրայվորոնի շրջանի մի բնակիչ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գրայվորոնի շրջանի Մասիչևո բնակավայրում դրոնը մեքենայի է հարվածել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած տղամարդուն տեղափոխել են շրջկենտրոն Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով բռնկվել է մեքենա։ Սմորոդինո գյուղում ԱԹՍ-ից պայթուցիկ սարք նետելու հետևանքով վնասվել են մասնավոր տան պատուհանները, տանիքը, ճակատային մասը, մուտքը: Մոկրայա Օրլովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կոտրվել է մեքենայի հետևի ապակին», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։