Էդգար Սևիկյանը չի մասնակցի ազգային հավաքականի առաջիկա 2 խաղին

Էդգար Սևիկյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է ազգային թիմի առաջին մարզմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ակրոնի» հարձակվող Էդգար Սևիկյանը լքել է ազգային թիմի մարզվելու վայրը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նշվում է, որ վնասվածքի պատճառով Սևիկյանը չի կարողանա օգնել հավաքականին 2026թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիայի և Իռլանդիայի հետ խաղերում:
Էդգար Սևիկյանը մասնակցել է հավաքականի առաջինմարզմանը, որը հոկտեմբերի 6-ին ուսումնամարզական հավաք է սկսել Ֆուտբոլի ակադեմիայում:
Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի Հունգարիայի թիմի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին կհյուրընկալվի Իռլանդիային: