ՌԴ–Ադրբեջան հարաբերությունները վաղ թե ուշ կվերականգնվեն. Ջաբարով

Ջաբարովը հիշեցրեց, որ Ռուսաստանը երբեք հրապարակային գնահատական չի տվել Ադրբեջանի ղեկավարության արտահայտություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հայտարարությունները չի կարելի դիտարկել որպես Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն։ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովն այս մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Տաշքենդ-Թբիլիսի տեսակամրջի ժամանակ։
«Ադրբեջանը երիտասարդ պետություն է, ինչպիսին էլ լինի նրա այսօրվա քաղաքականությունը։ Եթե մենք արձագանքենք յուրաքանչյուր ոչ բարեկամական քայլին, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-նշեց Ջաբարովը։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը երբեք հրապարակային գնահատական չի տվել Ադրբեջանի ղեկավարության արտահայտություններին։ Սենատորի խոսքով՝ ՌԴ-ում հասկանում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է անցնի կայացման բարդ փուլը։
«Շատ գրագետ է, որ ոչ ոք հարվածով չի պատասխանել հարվածին։ Մենք հանգիստ սպասում ենք, և վաղ թե ուշ հարաբերությունները կվերականգնվեն։ Դրանք չեն կարող չվերականգնվել»,-հավելեց նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող Ադրբեջանին «տեղափոխել», օրինակ, Ասիայի խորքերը։
Ուստի երկրները դատապարտված են հարևանության, քանի որ նրանք իսկապես շատ ընդհանրություններ ունեն։
ՌԴ–ի և Ադրբեջանի միջև խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ձևով. Պեսկով